Դոնեցկի «Պոկրովսկոյե» հանքավայրի փոխտնօրենի ավտոտնակում գնդակահարված հանքափորների են հայտնաբերել:
Այսօր՝ մայիսի 20-ի առավոտյան, իրենց պետի խնդրանքով երեք հանքափորներ եկել են նրա ավտոտնակ ինչ-որ աշխատանքներ կատարելու համար, իսկ արդեն ժամը 08:30-ին, հարեւանը նկուղում հայտնաբերել է նրանց դիակները:
Հայտնի է դարձել, որ բոլոր երեք հանքափորներն են գնդակահարված են: Զոհվածներից մեկի հարազատը, ով եղել է դեպքի վայրում, պատմել է, որ ավտոտնակում շատ արյուն կար, իսկ սպանվածների մարմինների վրա կրակոցների բազմաթիվ հետքեր:
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել:




























