Բժիշկները հեռացրել են բրիտանացի գործարարի շագանակագեղձը` քաղցկեղի մեծ ռիսկի պատճառով: 53-ամյա տղամարդն առաջին հիվանդն է, ով նման վիրահատության է ենթարկվել:

«The Telegraph»-ը հայտնում է, որ բժիշկները միանգամից չեն համաձայնել գնալ նման քայլի, քանի որ վախեցել են լուրջ հետեւանքներից` անպտղություն, հաճախամիզություն, սեռական խանգարումներ:

Բուժզննությունները  հյուսվածքներում միկրոսկոպիկ փոփոխություններ են հայտնաբերել,  որոնք բնորոշ են շագանակագեղձի չարորակ ուռուցքին: «Դեֆեկտային BRCA2 գենի փոփոխությունը  ստիպեց նման քայլի գնալ»,-ասել է վիրաբույժ Ռոջեր Կիրբին: