Չիկագոյի բնակիչ Քլինթոն Շեպերդը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում` երկու օր անցկացնելով «Սատանի անիվ» ատրակցիոնի վրա:

Շեպերդը, ով աշխատում է Չիկագոյի զվարճանքների այգում, խցիկում մնացել է 48 ժամ, 8 րոպե եւ 25 վայրկյան: Ամեն ժամ նրան թույլատրվել է 5 րոպե ընդմիջում անել, հաղորդում է MIGNews-ը:

32-ամյա ռեկորդակրի խոսքով, չքնելու համար նա տեսախաղեր է խաղացել եւ Ջեյմս Բոնդի ու Բեթմենի մասին ֆիլմեր դիտել: Բացի այդ, նա նամակագրական կապ է պահել Twitter-ում իր աջակիցների հետ: Ուտելիք եւ խմիչք նրան ուղարկել են տեղական ռեստորանները, այդ թվում լենեգդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի սթեյք-հաուսը:

Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2012թ. կանադացի Ռոբբի Գիբսոնի կողմից եւ կազմել էր 30 ժամ, 35րոպե: