Հունգարացի թոշակառուն զոհվել է էշերի հարձակման հետեւանքով. Տղամարդուն կծել են իր ընկերոջ ֆերմայում ժամանակ անցկացնելիս: Մասնագետները կարծում են, թե էշերը իրենց տարածք ներխուժումը հարձակում են գնահատել: Բժիշկները որոշել են քնեցնել կենդանիներին` հետագա իրավիճակներից խուսափելու համար:
Ականատեսների վկայությամբ, 65-ամյա Շանդոր խորվաթի վերքերն այնքան խորն են եղել, որ սկզբանպես դրանք գայլի կծածի տեղ են դրել: Սակայն բժշկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ վերքերը հասցվել են էշերի կողմից, գրումէ Dni.ru-ն:
«Էշերը սովորաբար ագրեսիա չեն դրսեւորում մարդու նկատմամբ: Հնարավոր է, որ հարձակումը սադրված է եղել նրանց տարածք ներխուժմամբ»,- ասել է տեղացի անասնաբույժը:




























