Զբոսաշրջիկներին հարկ է զգույշ լինել Թաիլանդի Փհուկեթ առողջարանում, որտեղ սպասվում է թունավոր մեդուզաների գրոհ: Կղզու 11 ծովափերին փրկարարները նախազգուշական նշաններ են տեղադրել: Բժիշկները զբոսաշրջիկներին խորհուրդ են տալիս անմիջապես դիմել իրենց խայթոցի դեպքում, իսկ որպես առաջին օգնության միջոց առաջարկվում է լայմի հյութը կամ քացախի թույլ խառնուրդը:
Թաիլանդի ջրերում արդեն նկատել են մեդուզաների մի քանի տեսակներ, որոնք վտանգավոր են մարդու համար: Գիտնականները նրանց տեղաշարժը կապում են հարավ-արեւմտյան մուսոնով:
Ապրիլի սկզբին Physalia physal տեսակի մեդուզաների պատճառով փակվել էին իսպանական Կադիսի լողափերը:




























