Ստոկհոլմում, որտեղ երկրորդ օրը շարունակ անկարգություններ են եղել, սկսել են ջարդերի մասնակիցների ձերբակալությունները: Ոստիկանությունը ձերբակալել է վեց երիտասարդների` 15-ից 19 տարեկան, հաղորդում է The Local կայքը:

Նախօրեին իշխանությունները 50-60 խռովարարների են հաշվել: Երկրորդ օրն արդեն նրանց թիվը եղել է 60-ից 100: Անկարգությունների փաստով 18 քրգործ է հարուցվել, բոլոր ձերբակալվածները կասկածվում են պաշտոնյայի վրա հարձակման մեջ, հաղորդել է ոստիկանության մամուլի քարտուղար Մատս Էրիկսոնը:

Անկարգությունների մասնակիցների մեջ տեսել են նաեւ 12-ամյա դեռահասների, նաեւ չափահասների: Անկարգությունները  սկսել էին Հյուսբյու շրջանում, որտեղ հիմնականում ներգաղթյալներ են ապրում: Ոստիկանները արձագանքել էին, երբ սկսել էին այրել մեքենաները: