Փարիզի Աստվածամոր տաճարի խորանի մոտ, այսօր՝ մայիսի 21-ին, հարյուրավոր զբոսաշրջիկների աչքի առջեւ մի տղամարդ գնդակահարել է իրեն: Միջադեպի հետ կապված շենքից տարհանել են բոլոր զբոսաշրջիկներին եւ հավատացյալներին: Ներկայումս պարզվում է իքնասպանություն գործածի ինքնությունը եւ արարքի դրդապատճառները: Հայտնի է, որ նա 50-60 տարեկան է:
Ինչպես նշում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, սա վերջին ժամանակներս առաջին ինքնասպանության դեպքը չէ Ֆրանսիայի մայրաքաղաքում: Հինգ օր առաջ քաղաքի կենտրնում գտնվողն տարրական դպրոցում երեխաների աչքի առջեւ ինքնասպան էր եղել մի տղամարդ:




























