Ինդոնեզիայի արեւելքում պղնձի «Գրասբերգ» հանքի փլուզման հետեւանքով 28 մարդ է զոհվել: Մայիսի 22-ի վաղ առավոտյան հայտնաբերվել եւ նույնականացվել են վերջին յոթ հանքափորների մարմինները, հայտնում է ABC News-ը՝ վկայակոչելով հանքի սեփականատեր Freeport McMoRan Copper & Gold Inc.-ի հայտարարությունը:
Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Յուդոյոնոն կառավարությանը հրահանգել է անձամբ զբաղվել դեպքի հետաքննությամբ, գրում է ENCA-ն:
Հիշեցնենք, մայիսի 14-ին հանքի փլուզման հետեւանքով փլատակների տակ էին մնացել 38 հանքափորներ, որոնք անվտանգության տեխնիկայի պարապմունքների էին մասնակցում: Այդ օրը հաջողվել էր փրկել 10 հանքագործների:




























