Ռուսաստանի Յակուտիայի Հանրապետության թոշակառու բնակչուհու տանից 17 խաղային ավտոմատ են գտել: Կինն իր տանն ընդհատակյա խաղատուն էր բացել:
ՆԳՆ փոխանցմամբ, մայիսի կեսերին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել Ներյունգրի քաղաքում գոյություն ունեցող կազինոյի մասին: Պարզվել է, որ խաղատունը գտնվում է թոշակառուի տանը:
Կնոջ նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրություն է կազմվել, բոլոր սարքավորումները առգրավված են: Թոշակառուին հինգ հազար ռուբլի տուգանք է սպառնում:



























