Չինաստանի Մաոմին շրջանի Բայու գյուղում մայիսի 21-ին դանակով զինված տղամարդը տարրական դպրոցի մոտ հարձակվել է աշակերտների վրա, դանակով վնասել վեց երեխայի եւ մեկ մեծահասակի:

Կասկածյալը ձերբակալվել է մայիսի 21-ի լույս 22-ի գիշերը՝ միջադեպից վեց ժամ անց, գյուղից ոչ հեռու գտնվող անտառային տեղանքում: Տղամարդը տառապում է հոգեկան հիվանդությամբ, հայտնում է «Սինհուան»:

«ՌԻԱ Նովոստին» նշում է, որ վերջին տարիներին Չինաստանում պարբերաբար հարձակումներ են տեղի ունենում մանկապարտեզների եւ դպրոցների վրա: Վերջին նման միջադեպերից էր 2012թ. դեկտեմբերին Չինաստանի Հենան նահանգի տարրական դպրոցի վրա հարձակումը, որի հետեւանքով վիրավորվել էր 20 երեխա: Հանցագործությունն իրագործել էր  2012թ. դեկտեմբերի 21-ին «աշխարհի վերջի» մասին լուրերից  ահաբեկված մի տղամարդ: