Մոտ 30 մարդ, այդ թվում երկու երեխաներ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել ամերիկյան Օհայո նահանգի հյուսիս-արեւմուտքում տեղի ուենցած վթարի հետեւանքով: Այդ մասին հայտնում է Fox News-ը` վկայակոչելով ճանապարհային ոստիկանությանը:

Մարդատար մեքենան եւ առեւտրային ավտոբուսը բախվել են մայրուղու վրա, վթարի մանրամասները ճշտվում են: Նախնական տեղեկություններով, ավտոբուսը բախվել է իր առջեւից ընթացող մեքենային:

Բոլոր տուժածներին տեղափոխել են հիվանդանոցներ, ըստ բժիշկների նրանց ստացած վնասվածքները կյանքին չեն սպառնում: