Չինաստանի Շանդուն նահանգում պայթուցիկների արտադրության գործարանի պայթյունի զոհերի թիվը հասել է 23-ի, եւս 10 մարդ անհետ կորած է համարվում:

Հիշեցնենք, որ Չինաստանի արեւելքում պայթուցիկների արտադրության ձեռնարկությունում մայսիսի 20-ին, պայթյուն էր որոտացել: Պայթյունը տեղի էր ունեցել տեղի ժամանակով 11:00-ին՝ Շանդուն նահանգում: Պայթյունի ալիքի հետեւանքով փլվել էին մի քանի շինություններ:

Պայթյունի զոհերի թիվը, վերջին տվյալներով, կազմել էր 12 մարդ, եւս 19-ը վիրավորվել էին:

Պայթյունի պահին գործարանում 34 մարդ է եղել, եւս 8 մարդ աշխատել է շենքի կողքին: Վերջին տվյալներով՝ փլատակների տակից դուրս էր բերվել 19 մարդ, ինչպես նաեւ 12 զոհերի մարմինները: Վիրավորներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է: