ԱՄՆ արեւելյան ափին ծղրիդների հարձակում է սպասվում, միջատները դուրս են գալիս 17-ամյա քնից հետո: Հենց հողի ջերմաստիճանը 8 ոտնաչափ (20 սմ) խորության տակ հասնի 64 աստիճանի ըստ Ֆարենհայտի (17 աստիճան ըստ Ցելսիուսի), ծղրիդների բոժոժները, որ 17 տարի զարգացել են գետնի տակ, դուրս կգան, գրում է The Telegraph-ը:

Պարբերական ծղրիդները, որոնց ներխուժումը սպասվում է, համարվում են անվնաս միջատներ, բայց նրանք բարձր ձայներ են հանում, ինչը, նրանց ահարկու տեսքի հետ համատեղ, կարող է փչացնել բնության գրկում միջոցառում անցկացնելու ցանկությունը: