Սաուդյան Արաբիայում սպանությունների եւ ավազակային հարձակումների մեջ մեղավոր ճանաչված եւ մահապատժի ենթարկված 5 եմենցիների դիակները կախել են ավտոկռունկներից` ուսումնական հաստատություններից մեկի մերձակայքում, հաղորդում է Gulf News-ը:

Մահապատժի ենթարկված օտարերկրացիների ավազակախումբը հարձակումներ է կատարել խանութների վրա: Հանցագործները ծեծեկ եւ խեղդել են Սաուդյան Արաբիայի քաղաքացի Ահմադ Հարուբիին: Այդ հանցագործության դրդապատճառներն այդպես էլ անհայտ են մնացել, գրում է The International Business Times-ը:

Amnesty International իրավապաշտպան կազմակերպության տվյալներով, տարվա սկզբից Սաուդյան Արաբիայում մահապատժի է ենթարկվել 47 մարդ: ՄԱԿ-ի իրավապաշտպանները բազմիցս բողոք են հայտնել քաղաքացիների մահապատիժների դեմ: