Microsoft-ի հիմնադիր Բիլլ Գեյթսի կինը` Մելինդան Forbes հանդեսի կազմած ամենաազդեցիկ կանանց վարկանիշում առաջ է անցել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնից:

Մելինդա Գեյթսը ներկայացված է որպես Bill & Melinda Gates Foundation կազմակերպության համանախագահ, հիմնադրամի նպատակն է պայքարել պոլիոմելիթի դեմ եւ որակյալ հակաբեղմնավորիչներ հատկացնել կանանց: Հիլարի Քլինթոնը, հայտնվել է հինգերորդ տեղում:

Իսկ առաջատարը նախկինի պես Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է, ով վերջին 10 տարում ութ անգամ եղել է Forbes-ի ազդեցիկ կանանց ցանկում: Երկրորդ տեղում Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆն է, երրորդում` Մելիդան, իսկ չորրորդը` ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման: Վերջինս, ըստ հարցումների, ավելի մեծ ժողովրդականություն է վայելում ԱՄՆ-ում, քան Բարաք Օբաման:

Վարկանիշում են նաեւ հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին, երգչուհի Շակիրան, դերասանուհի Անջելինա Ջոլին, մոդել Ժիզել Բունդհենը եւ երգչուհի Բեյոնսեն: