ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օրլանդո քաղաքում ՀԴԲ գործակալը գնդակահարել է Չեչնիայից եկած տղամարդուն, ով կարող էր ծանոթ լինել Բոսթոնի ահաբեկչության կազմակերպիչներից Թամերլան Ցարնաեւի հետ:

ՀԴԲ հայտարարության համաձայն՝ «ՀԴԲ հատուկ գործակալ Դեյվ Քյուվերթեն եւ իրավապահ մարմինների այլ աշխատակիցներ, հարցաքննություն են կազմակերպել կապված բոստոնյան ահաբեկչության հետ, երբ նրանց զրուցակիցն ուժային կոնֆլիկտի է դիմել: Կոնֆլիկտի ընթացքում այդ անձը սպանվել է, իսկ գործակալը մարմնական վնասվածքներ է ստացել՝ կյանքի համար ոչ վտանգավոր»:

Life News-ը հայտնում է ԱՄՆ Օռլանդո քաղաքի 27-ամյա բնակիչ Իբրահիմ Տոդաշեւն իր բնակարանում հարցաքննության ժամանակ դանակով հարձակվել է ՀԴԲ գործակալի վրա:

Սպանվածի ընկեր Հուսեն Տարամովը Local 6 News հեռուստաալիքին պատմել է, որ Տոդաշեւը բռնցքամարտով է զբաղվել եւ ծանոթ էր Ցարնաեւ եղբայրներից ավագի՝ Թամերլանի հետ: