Ռուսաստանի բնակիչները XX դարի լավագույն ղեկավար են համարել Լեոնիդ Բրեժնեւին, այսպիսին են հարցման արդյունքները:

Բրեժնեւին դրական է վերաբերվում հարցվածների 56%-ը, բացասաբար`29%-ը: Երկրորդ տեղում է Վլադիմիր Լենինը: Վերջինիս նկատմամբ դրական վերաբերմունք ունի 55%-ը, բացասական`  28%-ը:  Երրորդ տեղում Իոսիֆ Ստալինն է`  50% դրական, 38% բացասական գնահատականով:  Այնուհետեւ հաջորդում են Նիկոլայ Երկրորդն ու Նիկիտա Խրուշչովը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ամենաբացասական գնահատականն ստացել է  Միխայիլ Գորբաչովը` նրանից դժգոհ է հարցվածների 66%-ը եւ Բորիս Ելցինը` 64%:

Հարցումն անցկացվել է ապրիլի 19–22-ին,  45 տարածաշրջանների 1,5 հազար հարցվողների շրջանում: