Հայկական եթերայուղերի համար նոր շուկաներ են անհրաժեշտ: NEWS.am-ի թղթակցին ասաց «Բիո ունիվերսալ» ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Սահակյանը: Ընկերությունն արտադրում է եթերայուղեր եւ թեյի խոտաբույսեր:
«Այդ մասին ափսոսանքով եմ ասում, քանի որ արտադրության մեջ բավականին ներդրումներ ենք կատարել եւ կարող ենք այն ընդլայնել: Սակայն պահանջարկը եւ Հայաստանում, եւ արտերկրում «կամակոր է»: Փոքր ծավալները ոչ ոքի չեն հետաքրքրում, իսկ խոշոր մատակարում քչերը կարող են իրականացնել»,-բացատրեց Տ. Սահակյանը:
Ընկերությունը հիմա կարող է տարեկան արտադրել մինչեւ 200լ եթերայուղ, սակայն ողջ հազորությամբ գործելու դեպքում արտադրության ծավալը կարող է հասնել մինչեւ 500 լիտր, 40-45 տ թեյի խոտաբույս:
Նա նշեց, որ նախատեսում են նաեւ բուրումնավետ լիմոնադ արտադրել:Դրա համար հազորությունենրը բավարար են. «նույն 500 լիտրը, որը մենք նախատեսում ենք, կարող է բավարար լինել 200 ֆուռ լիմոնադի համար»,-ասաց Տ. Սարգսյանը:




























