Բերբանքում վանդալիզմի կասկածանքով հայ է ձերբակալվել: Հարեւանները բռնել են 49-ամյա Հարրի Քեշիշյանին, երբ նա ծակում էր իրենց ավտոմեքենաների անվադողերը, հաղորդում է Burbank Leader-ը:
Անվտանգության տեսախցիկների ձայնագրությունում երեւում է, որ Քեշիշյանն, իբր, ծակում է հարեւանությամբ կայանված մեքենաների անվադողերը:
Պարզվել է, որ դա առաջին դեպքը չէ: Նրա հարեւան ամուսինները տեսախցիկ են տեղադրել այն բանից հետո, երբ իրենց մեքենաների անվադողերը երկու անգամ վնասվել էին:




























