Հոլանդիայում հայտնի հեռուստահաղորդավար Փոլ դե Լիուն հանրությանը շոկի մեջ է գցել իր անսպասելի արարքով, երբ կռացել է իր հաղորդմանը հյուր եկած կերակրող մոր կրծքի վրա:
Հեռուստաալիքի աշխատակիցները նկարահանման են կանչել բարեգործական կազմակերպության մի քանի կանանց, որոնք պաշտպանում են մայրերի միջեւ մայրական կաթի փոխանակման գաղափարը: Քննարկման ժամանակ ստուդիայում Փոլ դե Լիուն իր զրուցակից կնոջը հարցրել է, թե ինչպիսին է կրծքի կաթի համը: Վարողը խոստովանել է, որ գիտակից տարիքում երբեք չի փորձել կրծքի կաթի համը եւ մեծ հաճույքով հենց հիմա կփորձեր, հաղորդում է Life News-ը:
«Եթե դուք չեք կծում, ապա դա կարող եք անել հենց հիմա, խնդիր չկա»,-ասել է վենդի անունով կինը: Ապշահար հանրության աչքի առջեւ հաղորդավարը սկզբում փորձել է կրծքի կաթը կնոջ աջ, ապա նաեւ ձախ կրծքից: «Ես համից կարող եմ նաեւ ասել, թե դուք երեկ ինչ եք կերել»,-հեգնանքով ասել է հաղորդավարը:
Նրա արաքը խիստ քննադատության է արժանացել ոչ միայն նրա գործընկերների եւ հեռուստաալիքի ղեկավարության կողմից, այլեւ վրդովվեցրել է շոուի հազարավոր հանդիսատեսներին:




























