Օքլոհոմայի իշխանությունները հայտնաբերել են հավատարիմ շանը, որը հսկել է տան փլատակների տակ մնացած իր տիրոջ մարմինը մինչեւ փրկարարների ժամանելը:
Օքլոհոմայի շրջանի շերիֆի գրասենյակի ներկայացուցիչները տարածել են շան հուզիչ լուսանկարը:
Փոքրիկ սեւ շանը հայտնաբերել են Մուր քաղաքում փլված շենքերի ավերակների մոտ: «Սկզբում մենք նույնիսկ չգիտեինք, թե ինչու շունը չի հեռանում այդ վայրից: Պարզվում է, նա հսկում էր իր մահացած տիրոջը»,-մեկնաբանել են Օքլոհոմայի իշխանությունների ներկայացուցիչները:
Փրկարարները դա հասկացել են, երբ սկսել են տեղաշարժել ավերակները, հաղորդում է Life News-ը: Անանուն շանը տեղափոխել են կենտանիների կացարան, որտեղ նա ուշքի է գալիս: Շերիֆի օգնականները հույս ունեն շուտով շանը հետ վերցնել եւ պահել:




























