Աբխազիայի ԱԳՆ-ն Սահակաշվիլիի ֆանտազիան է համարել տեղեկությունը, ըստ որի Վանուատուն պաշտոնապես չեղյալ է համարել Աբխազիայի անկախության ճանաչելու որոշումը:

«Իսկապես, Վանուատուի կառավարությունում տարբեր կարծիքներ կան Աբխազիայի ճանաչման վերաբերյալ, սակայն մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների դադարեցման մասին որոշում չի կայացվել»,-լրագրողներին ասել է Աբխազիայի ԱԳ փոխնախարար Իրակլի Խինտբան: Նրա խոսքով՝ այն, ինչ ասել է Վանուատուի վարչապետը Վրաստանի նախագահի հետ զրույցում, նրա անձնական տեսակետն է, որը չի վերածվել պետական որոշման:

Հիշեցնենք, որ Սահակաշվիլին Թաիլանդում Վանուատուի վարչապետի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ վերջինս Վանուատուի իշխանությունների անունից հաստատել է, որ Աբխազիայի անկախության ճանաչման մասին որոշումը չեղյալ է հայտարարվել: Սահակաշվիլին դա համարել էր Ռուսաստանի դիվանագիտական պարտությունը: