Ամերիկացի զինվորականները մայիսի 22-ին փորձարկել են միջմայրցամաքային «Minuteman III» բալիստիկ հրթիռը, ինչը հետաձգվել է ապրիլի Հյուսիսային Կորեայի հետ կապված լարաված իրավաիչակի պատճառով: Փորձարկման արդյունքների մասին առայժմ չի հաղորդվում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Minuteman III» միջտարածաշրջանային բալիստիկ հրթիռն ի զորու է ոչնչացնել 12 հազ կմ շառավղով թիրախները: Ամերիկյան զինված ուժերում նման դասի 450 հրթիռ կա, որոնք տեղակայված են Վայոմինգ, Հյուսիսային Դակոտիա եւ Մոնտանա նահանգներում:




























