«Մարսել Պրովանս 2013-Եվրոպայի մշակութային մայրաքաղաք» միջոցառման շրջանակներում հունիսի 17-23-ը Ֆրանսիայում կայանալու է ֆրանկո-հայկական գերազանցության շաբաթը` Մարսելում Հայաստանի գլխավոր հյուպատոս Վարդան Սրմաքեսի հովանավորությամբ: Այդ մասին հայտնում է «Nouvelles d'Arménie»-ն:
Հունիսի 17-ին կայանալու է Անրի Վերնոյի ցուցահանդեսը, որին կմասնակցեն Հայաստանի Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ու այլ պաշտոնատար անձինք: Պատվավոր հյուրեր են լինելու Օմար Շարիֆն ու Ջեկի Ներսեսյանը: Հունիսի 18-ին կայանալու է միջոցառում` նվիրված զբոսաշրջությանը դեպի Հայաստան, կմասնակցեն Լոռիի մարզպետ Արթուր Նալբանդյանը, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը:
Հունիսի 21-ին կայանալու է երաժշտության տոն, որի պատվավոր հյուրը լինելու է Շառլ Ազնավուրը:



























