ԱՄՆ Ինդիանա նահանգում, մայիսի 22-ի ցերեկը իրար են բախվել 4 դպրոցական ավտոբուսներ: Վթարի հետեւանքով մոտ 50 երեխաներ եւ երեք վարորդներ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ, հաղորդում է ABC News-ը:
Ավտովթարը տեղի է ունեցել կեսօրին, երբ ավտոբուսները դպրոցականներին տուն են տանում: Ինչպես հաղորդում է Fox News-ը, երբ ավտոբուսներից մեկն արգելակել է, որպեսզի դպրոցականներն իջնեն, հետեւից նրան է բախվել մյուս ավտոբուսը, ապա եւս երկու ավտոբուս: Արդյունքում բոլոր 4 ավտոբուսներն էլ վնասվել են, իսկ դպրոցականների մեծ մասը հիվանդանոց է տեղափոխվել:
Ներկայումս հիվանդանոցում մնացել է 5 երեխա, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:




























