ԱՄՆ հեղինակավոր Վեսթ-Փոյնթ ռազմական ակադեմիայի առաջին դասի սերժանտ Մայքլ ՄքՔլենդոնը մեղադրվում է կուրսանտուհիներին ծածուկ հետեւելու եւ տեսագրելու մեջ: Ակադեմիայի ղեկավարությունը կուրսանտուհիներին զգուշացրել է, որ նրանց անձնական կյանքի իրավունքը խախտվել է, եւ ինտիմ տեսագրությունները կարող են հրապարակվել, հաղորդում է The New York Times-ը:
«Բանակը պետք է ապահովի Վեսթ-Փոյնթի կադետների անվտանգությունը, ինչպես եւ մյուս զինվորների»,- ասել է ԱՄՆ բանակի գլխավոր շտաբի պետի տեղակալ Ջոն Քեմփբելլը եւ հավելել, որ երբ խախտումը հայտնի է դարձլ, համապատասխան մարմինները հետաքննություն են սկսել, եւ մեղավորները կհայտնաբերվեն ու կպատժվեն:
Հատկանշական է, որ միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ բանակում վերջին շրջանում հաճախակի դարձած սեքս-սկանդալների ֆոնին: Նախագահ Օբաման, ելույթ ունենալով Պենտագոնում, նման հանցագործությունները բանակում «ամոթալի » է անվանել:




























