ԱՄՆ-ում դատարանը կալանավորել է Վաշինգթոն նահանգի Սփոքան քաղաքի դաշնային դատավորրին ուժեղ ներգործող ռիցին թույնով նամակներ ուղարկելու մեջ կասկածվող անձին: Կալանավորվածը Վաշինգթոնի 37-ամյա բնակիչ Մեթյու Ռայան Բուքեն է:
Ինչպես հաղորդում է Fox News հեռուստաալիքը, նրան առաջադրվել են դատավոր Ֆրեդ Բան Սիկլին վտանգավոր նամակներ ուղարկելու մեղադրանք, Բուքեն հերքում է բոլոր մեղադրանքները:
Ռիցինով նամակները հայտնաբերվել էին անցած շաբաթ` քաղաքի փոստային բաժանմունքում ստուգումների արդյունքում: Ըստ նշագրման, երկու նամակն էլ ուղարկվել է մայիսի 14-ին, հաղորդում է Korrespondent.net-ը:
Հիշեցնենք, որ թունավոր ռիցինի առաքումների հետ կապված վերջին աղմկալի միջադեպը տեղի էր ունեցել ապրիլի վերջին: Անվտանգության ծառայության աշխատակիցներին հաջողվել է հայտնաբերել նամակները, որոնցից մեկն ուղարկված էր Բարաք Օբամային, մյուսները` սենատորներ Ռոջեր Ուիքերին եւ Կարլ Լեւինին:
Գործի շրջանակներում իշխանություններն արդեն ձերբակալել եւ պաշտոնական մեղադրանքներ են առաջադրել Ջեյմս Էվերեթ Դատչկեին:




























