Պակիստանի հարավ-արեւմուտքում, Բելուջիստանի նահանգի մայրաքաղաք Քվետեում պայթյուն է որոտացել, որի հետեւանքով զոհվել է 11 ոստիկան եւ մեկ քաղաքացիական անձ:

Ինքնաշեն պայթուցիկ սարքը, որը թաքցված է եղել կայանված ավտոմեքենայում, գործի է դրվել այն պահին, երբ կողքով անցել է ոստիկանական ավտոմեքենան, հաղորդում է The Huffington Post-ը:

Պայթյունի ժամանակ վիրավորվել է 17 մարդ, տուժել են նաեւ այդ տարածքում գտնվող շինությունները:

Ներկայումս ոչ մի ծայրահեղական խմբավորում իր վրա չի վերցրել ահաբեկչության պատասխանատվությունը: