Գերմանական Մյունխենգլադբախ քաղաքում անհայտ անձը ոսկերչի մեքենայից պայուսակ է գողացել, որում մի քանի միլիոն եվրոյի ոսկեղեն է եղել: Հարձակումը տեղի է ունեցել, երբ ոսկերիչը իր մեքենայով կանգ է առել լուսացույցի տակ:

Քաղաքային ոստիկանության աշխատակից Պետեր Շպիրցը հայտնել է, թե հանցագործները կոտրել են մեքենայի ապակին, գազ լցրել եւ, գողանալով պայուսակը, փախուստի են դիմել:

Տուժած ոսկերիչը չի կարողացել նկարագրել հարձակվողին: Նրա խոսքով, հանցագործի հագին կաշվե բաճկոն եւ սաղավարտ է եղել: Ոստիկանությունը նույնիսկ չգիտի, թե ինչ տրանսպորտային միջոցով են եղել հարձակվողները: