ԱՄՆ իշխանությունները խոստովանել են, թե 2009-2011թթ. Եմենում եւ Պակիստանում հակաահաբեկչական գործողությունների ժամանակ սպանվել են ԱՄՆ չորս քաղաքացիներ:
Այդ մասին Սենատի իրավաբանական հանձնաժողովի նախագահ Պատրիկ Լեյհիին ուղղված նամակում գրել գլխավոր դատախազ Էրիկ հոլդերը, հաղորդում է Huffington Post-ը:
Իր նամակում դատախազը նշում է սպանվածների անունները: Միայն մեկն է սպանվել կանխամտածված, արմատական հայտնի քարոզիչ Անվար ալ-Աբլաքին, ում մեղադրել են ԱՄՆ քաղաքացիների դեմ ահաբեկչությունների մեջ:
Անվար ալ-Ավլաքիի հետ պատահաբար սպանվել է նաեւ Սամիր Խանը: Ալ-Ավլաքիի 16-ամյա որդին` Դենվերի բնակիչ, մեկնել էր նրան որոնելու եւ Եմենում հայտնվել է անօդաչուի գնդակոծման տակ: Ջուդ Քենան Մոհամեդը սպանվել էր Պակիստանում: ԱՄՆ-ում նրան մեղադրել էին ահաբեկիչներին աջակցելու, առեւանգումների եւ սպանությունների մեջ:




























