Բրիտանիայում գաղտնազերծել են Երկրորդ աշխարհամարտի փաստաթղթերը, որտեղ կա տեղեկատվություն, ըստ որի Միացյալ Թագավարությունը մտադիր էր ողջ թողնել Հիտլերին, հաղորդում է The Telegraph-ը:
Գեներալ Հաթինգս Իսմեան Մեծ Բրիտանիայի վարչապետին գրած իր նամակում գրել է, որ զինվորականները միաձայն հանդես են գալիս Հիտլերի կյանքը պահպանելու օգտին, մեկնաբանելով, որ սխալները, որոնք նա անպայման թույլ կտա, ձեռնտու կլինեն նրա հակառակորդների համար: Թեեւ նման միաձայնությանը, Հասթինգսն, այնուամենայնիվ գրել է իր կասկածների մասին, որ ֆաշիստների առաջնորդի գործողությունները կարող են ավելի խելամիտ լինել:
Հիտլերի կյանքը պահպանելու գաղափարը պաշտպանել է նաեւ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն, որը միաժամանակ հանդես էր գալիս նրա ապաստարանը ռմբակոծելու օգտին, գրում է News.ru-ն:
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակից Ալեքս Քադոգանը գրել է, որ ավելի լավ էր Հիտլերին կենդանի բռնել, սակայն քանի որ դա դժվար թե հաջողվի, ուրեմն պետք է պայթեցնել:




























