Թուրքիայի սահմանին մոտ գտնվող Գոնիո (Աջարիա) գյուղի բնակիչները մարմնավաճառության դեմ բողոքի ցույց են անցկացրել: Մի քանի տասնյակ գյուղացիներ մայիսի 22-ի երեկոյան դուրս են եկել կենտրոնական փողոց՝ «SOS – մարմնավաճառությունը զզվեցրել է», «Փրկեք մեզ պոռնկությունից» եւ այլ պաստառներով:
Ցույցի մասնակիցները հայտնել են, որ Թուրքիայից արտաքսված մարմնավաճառուհիները հաստատվել են գյուղում եւ սպասարկում են Թուրքիայից Վրաստանից եկող իրենց հաճախորդներին: «Այստեղ ապրելն անհնար է, մենք անհանգստանում ենք մեզ, մեր երեխաների համար, որոնք հաճախ ականատես են դառնում անբարո տեսարանների», հայտարարում են բողոքողները:
Բողոքողների հետ հանդիպել են «Վրացական երազանք» իշխող կուսակցության ներկայացուցիչները եւ խոստացել օգնել եւ մաքրել գյուղը մարմնավաճառներից, հաղորդում է «Գռուզիա Online»-ը:




























