Կիեւում արգելել են գեյ-շքերթը, որ նախատեսված էր մայիսի 25-ին: Համապատասխան որոշումը կայացրել է շրջանային վարչական դատարանը:
Դատարանը հաստատել է քաղաքային իշխանությունների միջնորդությունը, որոնք խնդրել էին արգելք դնել նշված օրը քաղաքում ցանկացած միջոցառման վրա, բացի նրանցից, որ նաախտեսված են Քաղաքիօրվա տոնակատարության ծրագրով: «Կիեւ Պրայդ 2013» կազմկոմիտեն, որը երթի իրազեկում էր ներկաայցրել, բողոքարկելու է դատարանի որոշումը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Ծրագրվում էր, որ երթին մասնակցելու է մոտ 500 մարդ: Իսկ քաղաքապետարանը տասնյակ իրազեկումներ էր ստացել հակառակ ակցիաների մասին, որոնց մանսակիցների հայտարարագրված թիվը եղել է 40 հազար: Նաեւ մոտ 500 դիմում էր ստացվել` գեյ-շքերթն արգելելու պահանջով:
Նշենք, որ նախորդ տարվա գեյ-շքերթը չէր կայացել, քանի որ երկու կազմակերպիչներին ծեծի էին ենթարկել:




























