Չինական China Airlines ավիաընկերության Boeing 747 բեռնատար ինքնաթիռի կտորն ընկել է ամերիկյան Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքի բնակչուհու տան վրա, ոչ ոք չի տուժել:

Ինչպես հաղորդում է տեղական WSB-TV հեռուստաալիքը, անհայտ պատճառներով Ատլանտայի օդանավակայանին մոտենալիս ինքնաթիռի աջ թեւից պոկվել է վեց մետրանոց մի կտոր: Օդում կտորը երկու մասի է բաժանվել: Boeing-ը վթարային վայրէջք է կատարել:

Ինչպես հայտնել է տանտիրուհին` Պամելա Ոեարը, ընկած կտորը լրջորեն վնասել է տան տանիքը: Իսկ երկրորդ կտորն ընկել է առեւտրի կենտրոնի կայանատեղում` Վեարի տանից մի քանի կմ հեռավարության վրա, գրում է «ՌԻԱ Նովոստին»: