Լոս Անջելեսում համընդհանուր ընտրությունների արդյունքներով հաղթել են Ամերիկայի հայկական խորհրդի քաղաքային գործողությունների կոմիտեի կողմից աջակցվող բոլոր թեկնածուները, բացի մեկից:
Քաղաքապետի պաշտոնում վճռական հաղթանակ է տարել Էրիկ Գարսետին, որին աջակցում էր հայկական կազմակերպությունը:
Քաղաքային խորհրդի ընտրություններում Գարսետիի նախկին խորհրդական Միտչ Օ` Ֆարելը հաղթանակ է տարել Ջոն Չոյի նկատմամբ: Խորհրդում նա կփոխարիրնի Էրիկ Գարսետիին որպես 13-րդ օկրուգի ներկայացուցիչ:




























