Չեխիայում դաժան սպանություն է տեղի ունեցել: Իրավապահները փնտրում են 20-ամյա ամերիկացի Քեւին Դահլգրենին, ով կասկածվում է կնոջ եւ նրա երեք երեխաների սպանության մեջ:
Ինչպես հաղորդում է Novinky պորտալը, սպանված կինն աշխատում էր որպես վաճառողուհի, իսկ երեխաները երաժշտական խմբում էին հանդես գալիս: Հաշվեհարդարի դրդապատճառները հայտնի չեն:
Սպանությունից հետո ամերիկացին հրդեհել է տունը: Հենց հրշեջներն են գտել այրված դիակները:
Հայտնի է, որ ամերիկացի երիտասարդը Չեխիայում անգլերենի ուսուցիչ է աշխատում: Ոստիկանությունը հրապարակել է նրա լուսանկարը, սակայն ոստիկաններին զգուշացրել են, որ հանցագործը կարող է փոխած լինի արտաքինը:




























