Բարաք Օբաման պաշտպանության նախարարությունում եւ պետդեպարտամենտում հատուկ ներկայացուցչի պաշտոն է ստեղծել, որի միակ պարտականությունն է լինելու Գուանտանամո զինվորական բանտի բանտարկյալներին երրորդ երկրներ տեղափոխելը։ Օբաման նաեւ հայտնել է բանտարկյալներին Եմեն արտահանձնելու արգելքը վերացնելու մասին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Հիշեցնենք, որ ներկայումս Գուանտանամոյի 166 բանտարկյալներից 103-ը հացադուլ են հայտարարել։ Նրանց մի մասին բռնի են կերակրում։ Բանտարկյալների հիմնական բողոքն ապագայի անորոշությունն է. իրենց չեն դատում, սակայն ոչ մի մեղադրանք էլ չեն ներկայացնում։ Հացադուլի պատճառներից են նաեւ բանտում կատարված խուզարկությունները։ Առգրավել են բանտարկյալների անձնական իրերը եւ փաստաթղթերը, ինչպես նաեւ ստուգել են Ղուրանի նրանց օրինակները՝ արգելված նյութեր հայտնաբերելու նպատակով։




























