Չինաստան ուղարկված Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան պաշտոնյան համաձայնել է մասնակցել չինական կողմի կազմակերպած բազմակող բանակցություններին։ Կորեայի Ժողովրդական բանակի Գլխավոր քաղաքական վարչության պետ Չո Ռյոն Հեն չինական պետական հեռուստաալիքներից մեկով հայտնել է բանակցություններին մասնակցելու պատրաստակամության մասին՝ Չինաստանի միջնորդության դեպքում։  

«եւ պատրաստ ենք քննարկել Չինաստանի առաջարկը՝ բոլոր կողմերի հետ բանակցություններ սկսելու վերաբերյալ», - հայտնել է պաշտոնյան, հաղորդում է NEWSru.com-ը՝ վկայակոչելով   Reuters-ին։

Ըստ Չինաստանի Կոմունիստական կուսակցության անդամներից մեկի՝ Չո Ռյոն Հեն ժամանել էր «Չինաստանի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ կապերի բարելավման, ամրապնդման եւ զարգացման նպատակով»։