Լոնդոնում  զինվորի դաժան սպանության գործով եւս երկու մարդու են կալանավորել՝ սպանության նպատակով համաձայնության գալու մեղադրանքով: Խոսքը 29-ամյա տղամարդու եւ կնոջ մասին է: Հաղորդվում է, որ նրանք հազիվ թե բարեկամական կապ ունենան ավելի վաղ կալանավորված տղամարդկանց հետ (սպանություն կատարողների):

Բրիտանական լրատվամիջոցները հրապարակել են նաեւ զոհված զինծառայողի անունը՝ Թագավորական հրաձգային գնդի թմբկահար եւ գնդացրորդ Լի Ռիգբի:

Ըստ նրա զինակիցների՝ Ռիգբին «իսկական մարտիկ» է եղել: Լրագրողները պարզել են, որ Ռիգբին ունի կին եւ մանկահասակ որդի, հայտնում է KM.RU-ն՝ վկայակոչելով Reuters-ին:

Հիշեցնենք, որ բրիտանացի զինծառայողը սպանվել էր մայիսի 22-ին՝ Վուլվիչում: Հարձակվողները սպանելիս գոչել են «Ալլահ աքբար» եւ հայտարարել, որ զինծառայողի մահը մահմեդականների մահվան վրեժն է: Մեծ Բրիտանիայի իշխանությունները հարձակումն ահաբեկչություն են որակել:

Անհանգիստ գիշեր Լոնդոնում. զինվորի դաժան սպանությունն ահաբեկչություն են անվանել

Դաժան սպանություն են գործել ծագումով Նիգերիայից երկու անձինք, որոնցից մեկի անունը Մայքլ Ադեբոլաջո է: Երկուսն է ոստիկանության հետ փոխհրաձգության ընթացքում կալանավորվել եւ տեղափոխվել էին հիվանդանոց: Հայտնի է դարձել, որ նրանք ավելի վաղ գտնվել են բրիտանական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում: