ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ ելույթ ունենալով ԱՄՆ ազգային պաշտպանության համալսարանում, փաստարկներ է ներկայացրել եւ արդարացրել ամերիկյան անօդաչու թռչող սարքերի օգտագործումը ուպես ահաբեկչության դեմ պայքարում արդյունավետ միջոց:

Օբաման «արդար» է համարել պատերազմն ընդդեմ գրոհայինների, որն ԱՄՆ-ը վարում է ինքնապաշտպանության նպատակով: Նա հավելել է, որ անօդաչու թռչող սարքերի օգտագործումը օգնել է բարձրացնել երկրի անվտանգությունը, հաղորդում է Fox News.-ը:

Մանրամասն կանգ առնելով անօդաչու թռչող սարքերի օգտագործման ամերիկյան գաղտնազերծված ծրագրի վրա, Օբաման նշել է, որ օգտագործելով այդ զենքն ընդդեմ ահաբեկչության, պետք է գրեթե ամբողջությամբ վստահ լինել, որ այն չի վնասի խաղաղ բնակչությանը:

Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները պաշտոնապես խոստովանել էին, որ 2009-2011 թվականներին, Եմենում եւ Պակիստանում հակաահաբեկչական գործողությունների անցկացման ժամանակ սպանվել է ԱՄՆ 4 քաղաքացի:

Ամերիկյան իշխանությունները խոստովանել են, որ սպանել են ԱՄՆ չորս քաղաքացիների