ԱՄՆ Վաշինգթոն նահանգի Մաունթ-Վերնոն քաղաքում կամրջի փլուզման հետեւանքով տուժել է երեք մարդ: Նրանցից երկուսին ցրտահարում ախտորոշմամբ տեղափոխել են Սկաջիթ հիվանդանոց: Երրորդ տուժածին ուղարկել են Վաշինգթոնի Սեդրո-Վուլլի քաղաքի United General Hospital հիվանդանոցը: Նրանց առողջական վիճակի մասին առայժմ տեղեկություններ չկան, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով պաշտոնական աղբյուրներին:

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Վաշինգթոն նահանգի Մաունթ Վերնոն քաղաքում կամուրջ է փլուզվել, մեքենաները եւ մարդիկ ջրում են հայտնվել։

Ըստ ոստիկանության տվյալների՝ Սքաջիթ գետի վրայով անցնող քաղակողմ ճանապարհով կամուրջը փլվել է մայիսի 23-ին՝ տեղի ժամանակով  19.00-ին  (Երեւանի ժամանակով՝ մայիսի 24-ին, ժ. 06.00-ին)։ Երկու մեքենաներ ուղեւորներով հանդերձ  ջրում են հայտնվել։

Տեղի լրատվամիջոցները հայտնել են, որ գետում նշմարվող երկու մեքենաներից մեկի վերեւում մարդ է նստած եղել: