Բրիտանական «British Airways» ավիաընկերության օդանավի արտակարգ վայրէջքն ապահովելոււ համար Լոնդոնում փակվել է «Հիթրոու» օդանավակայանը:
Ականատեսները պատմում են, որ Լոնդոնի կերտրոնով ծխացող օդանավ է անցել, հայտնում է Sky News հեռուստաալիքը:
Պաշտոնական աղբյուրները պնդում են, որ դեպքն ահաբեկչական գրոհ չի եղել, բոլոր 75 ուղեւորները տարհանվել են եւ գտնվում են ապահով վայրում: Դեպքի վայր են մեկնել հրշեջները:
BBC-ն British Airways-ին վկայակոչելով հայտնում է, որ Լոնդոն-Օսլո չվերթն իրականացնեող A319 աերոբուսը թռիչքից քիչ անց վերադարձել է «Հիթրոու» օդանավակայան՝ տեխնիկական անսարքությունների պատճառով:
Դեպքի փաստով տարվում է հետաքննություն: Նախնական վարկածով՝ պատճառ կարող էր դառնալ թռչունների երամը:
«Հիթրոու» օդանավակայանի հարավային թռիչքուղին դեպքից քիչ անց բացվել է, հյուսիսայինը դեռ փակ է:




























