Բրիտանիայում ընտանեկան բժիշկը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման: Դատարանը 46-ամյա բժիշկ-թերապեւտ Դեւինդեր Ջիթ Բեյնսին մեղավոր է ճանաչել կին այցելուների նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ, գրում է Daily Mail-ը:
Բեյնսը ոչ միայն ոտնձգություններ է արել, այլեւ նկարահանել է ժամացույցի մեջ ներդրված տեսախցիկի միջոցով: Խուզարկության արդյունքում ոստիկանությունը նրա համակարգչիում 361 հոլովակ է հայտնաբերել իր այցելուների` 14-ից 51 տարեկան կանանց մանսակցությամբ:
Պաշտոնական հետաքննությունը սկսվել էր, երբ Բեյնսի 19-ամյա հիվանդներից մեկը դիմել էր ոստիկանություն` բժշկին մեղադրոլվ սեռական ոտնձգությունների մեջ: Ըստ հիվանդի, Բեյնսը գաղտնի նկարել է իրեն, երբ լոգանք էր ընդունում:
Բեյնսը չի հերքել իր մեղքը եւ նշել է, թե դրա պատճառը դժբախտ ամուսնությունն է:




























