Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը կայանալու է մայիսի 27-ին, Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում: ՀԱՊԿ անդամ-պետությունների պատվիրակությունները Ղրղըզստան կժամանեն մայիսի 26-ին, հաղորդում է «Կաբար» գործակալությունը:
ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի աշխատանքներին կմասնակցեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Ղրղըզստանի պաշտպանության նախարար Թաալայբեկ Օմուրալիեւը, ՌԴ Պնախարար Սերգեյ Շոյգուն, Ղազախստանի նախարար Ադիլբեկ Ջակսիբեկովը, Տաջիկստանի նախարար Շերալի Հայրուլոեւը, Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:



























