Այսօր` մայիսի 24-ին Ռուսաստանում եւ սլավոնական այլ երկրներում նշվում է Սլավոնական գրերի եւ մշակույթի օրը: Այն նվիրված է սուրբ Կյուրեղի եւ Մեթոդիուսի հիշատակին, որոնք ստեղծել են սլավոնական այբուբենը: Այս տարի նշվում է 1150-ամյակը:

Մոսկվայում կայանալու է տոնական երթ, միջոցառումներ են լինելու նաեւ աշխարհի 60 երկրներում:

Ռուսաստանը տոնը պետական կարգով սկսել են նշել 1863 թվականից` գրերի գյուտի հազարամյակից: Խորհրդային ժամանակների վերջում տոնը վերականգնվել էր: