Ռուսական կողմը մի քանի շաբաթվա ընթացքում Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանից կհանի մնացած տեխնիկան եւ սարքավորումները, զինծառայողները եւս կլքեն կայանը, հայտնել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Վլադիմիր Դորոխինը:
Ըստ նրա` զինծառայողները արդեն լքել են Գաբալան, հիմնական տեխնիկան արդեն տարվել է, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:
Հիշեցնենք, ռուս զինծառայողները Գաբալայի կայանը լքում են, քանի որ Մոսկվան եւ Բաքուն չեն կարողացել համաձայնության գալ դրա վարձակալության ժամկետի երկարաձգման շուրջ, որը լրացել էր 2012 թվականին: Ադրբեջանը թանկացրել էր վարձակալման վճարը` դարձնելով 300 մլն դոլար: Ռուսական կողմը հրաժարվել էր այդ պայմաններով կայանը վարձակալելուց:



























