Մոսկվայում կենդանիներ վարժեցնողներ Արթուր եւ Կարինա Բաղդասարովների թունավորված վագրերի գործը փակել են`ապացույցների բացակայության պատճառով:
Կարինա Բաղդասարովան «Մոսկովսկի կոմսոմոլեցին» պատմել է, որ հետաքննությունը ոչինչ չի պարզել, ոչ մի ապացույց չի հաջողվել հայտնաբերել: Բաղդասարովների բոլոր օգնականները ստի դետեկտորով ստուգման են ենթարկվել, սակայն կասկածյալներ չեն հայտնաբերվել:
Բաղդասարովան կարծում է, որ գրեթե անհնար է գտնել վագրերին թունավորողին, եւ հետաքննությունն էլ «ինքնին ապարդյուն է»: Վարժեցնողուհին վստահ է, որ վագրերին միտումնավոր են թունավորել, եւ ոստիկանությունն էլ այդ կարծիքին է:
Հիշեցնենք, որ 2013թ. հունվարին հայտնի էր դարձել, որ սատկած վագրերի արյան մեջ էթիլենգլիկոլ էր հայտնաբերվել:
Բաղդասարովների կրկեսախմբի վագրերին թունավորել են
Կես տարվա ընթացքում սատկել էին Բաղդասարովների յոթ վագրեր, իսկ մեկը կուրացել էր: Վարժեցնողները կասկածում էին, որ ինչ-որ մեկը թույն է ավելացնում խմելու ջրին:
Բաղդասարովների կրկեսախմբի վագրերին թունավորե՞լ են
Բաղդասարովները կասկածում էին, թե ինչ-որ մեկը փորձում է խափանել իրենց խոշոր շրջագայությունը՝ նվիրված Յուրի Նիկուլինի 90-ամյակին: «Երեւի մենք ինչ-որ մեկին խիստ խանգարում ենք: Չկան կենդանիներ, չկանք եւ մենք, չկա աշխատանք», - ասել է Արթուրը:



























