Ամերիկյան յուրաքանչյուր չորրորդ ընտանիքում կինն ամուսնուց շատ է վաստակում: Այսօր ամերիկացի կանանց 40%-ը, ներառյալ՝ չամուսնացածները, ընտանիքի գլխավոր կերակրողն են: Ըստ Pew Research Center-ի տվյալների՝ 1960թ. կանանց միայն 11%-ն էր տղամարդկանցից շատ վաստակում, հայտնում է NBC News-ը:
Փորձագետները կարծում են, որ ուսումնասիրության արդյունքները կարող են ինչպես ուրախացնել, այնպես էլ տխրեցնել՝ կախված նրանից, թե ինչ տեսանկյունից ես այն դիտարկում: Մի կողմից, կրթված կանայք աշխատաշուկայում հաջողությամբ մրցակցում են տղամարդկանց հետ: Մյուս կողմից, ավելացել է միայնակ մայրերի տոկոսը, որոնք աղքատության եզրագծին են:




























