Թուրքիայի Թունջելի (Դերսիմ) քաղաքի համալսարանում ընտրովի համակարգով կուսումնասիրեն քրդերեն եւ զազա լեզուները:
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ` նոր մասնաշենքի բացման արարողության ժամանակ Թունջելիի համալսարանի ռեկտորը նշել է, որ բանասիրության ֆակուլտետի ուսանողները կարող են ուսումնասիրել այդ տարածաշրջանում խոսացվող քրդերեն եւ զազա լեզուները՝ ըստ իրենց ընտրության:
Բացման արարողության ներկա է եղել նաեւ Թուրքիայի պետնախարար Ջեւդեթ Յլմազը, ով ունի զազա արմատներ:



























