ՀՀ ՊՆ կարիքների համար խոզի մսի 2013թ մատակարարման մրցույթը անցկացվել է գնումների մասին օրենսդրության համաձայն: Այս մասին հայտնել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` մեկնաբանելով այն տեղեկությունները, թե ՀՀ ՊՆ-ին խոզի մսի մատակարարման մրցույթը հաղթել է զինդատախազի հետ առնչություն ունեցող կազմակերպություն:
«Նշված մրցույթին մասնակցելու համար գնումների աջակցման կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից որակավորված թվով 274 կազմակերպության ուղարկվել է գնային առաջարկ ներկայացնելու հարցում, որին արձագանքել են եւ գնային առաջարկ են ներկայացրել 9 կազմակերպություն: Գնահատող հանձնաժողովի կողմից հաղթող է ճանաչվել ամենաէժան գին առաջարկած «Էլիտ կապիտալ» ՍՊԸ կազմակերպությունը, որի հետ կնքվել է մատակարարման պայմանագիր: Այդ ընկերությունը, որեւիցե պաշտոնյաի հետ, մեր տեղեկություններով, կապ չունի»,- նշել է նա:
Ինչ վերաբերվում է Արթուր Սաքունցի «Ուրվագիծ» հաղորդման ժամանակ արած պնդմանը, թե ՀՀ ՊՆ-ին խոզի մսի մատակարարման մրցույթը հաղթել է զինդատախազի հետ առնչություն ունեցող կազմակերպություն եւ իր նշած տեսակետը համընկնում է ՀՀ քրեական օրենսգրքի 29-րդ գլխով ( պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությաններ) սահմանված արարքներին, ուստի մամուլի խոսնակը հորդորում է նրան, իր մոտ նման փաստերի առկայության դեպքում դիմել իրավապահ մարմինններն:




























